Մեր Մասին

Վանաձորում գտնվող ՎԱԲԱՏԵՔՍ ընկերության արտադրամասը նախագծվել և կառուցվել է «CARMAC GROUP» իտալական ընկերության կողմից և հագեցած է բացառապես իտալական տեխնոլոգիաներով՝ ապահովելով բարձրորակ արտադրական գործընթաց և վերջնական արդյունք: Համապատասխանելով եվրոպական ամենաբարձր չափանիշներին՝ ՎԱԲԱՏԵՔՍ-ն ընդգրկվել է ողջ աշխարհում ցանցեր արտադրող ընկերությունների լավագույն տասնյակում: Շարունակաբար համագործակցելով Իտալական CARMAC (www.carmacgroup.com) և TESRETE (www.tesrete.com) ընկերությունների հետ՝ ՎԱԲԱՏԵՔՍ-ը մասնագիտական և անհատական մոտեցում է ցուցաբերում այգիների որակյալ և արդյունավետ պաշտպանությանը՝ նպատակ ունենալով Հայաստանում ներդնել այգիների՝ կարկուտից պաշտպանության իտալական լավագույն փորձը:
ՎԱԲԱՏԵՔՍ ընկերությունը, առաջարկելով ոչ միայն սեփական արտադրության HDPE որակի (բարձր խտության պոլիէթիլեն) հակակարկտային ցանցեր և դրանց տեղադրման համակարգեր, տրամադրում է նաև այգիների հիմնման և պաշտպանության մասնագիտական խորհրդատվություն և իրականացնում է այգիների ցանցապատման ամբողջական ինժեներական աշխատանքներ Իտալիայում վերապատրաստված բարձր որակավորմամբ մասնագետների կողմից, որը նպատակ ունի Հայաստանում և տարածաշրջանում ունենալ կարկուտից և օդերևութաբանական տարբեր երևույթներից լավագույնս պաշտպանված այգիներ և բերք:

Սարքավորումներ

Հավաստագրեր