Տարածաշրջանում Հայաստանն առաջինն է, որ հակակարկտային ցանցեր կարտադրի

Ամսաթիվ: 25/11/2018

«Մեր երկրում կսկսի ստեղծվել մի նոր արտադրատեսակ՝ հակակարկտային ցանցեր, որը ըստ տեղեկանքների ու վերլուծության նաև առաջինն է տարածաշրջանում», - այսօր հայտարարեց տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարի տեղեկալ Հակոբ Ավագյանը:


Արտադրությունը նախատեսվում է սկսել այս տարվա սեպտեմբերից Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: «ՎԱԲԱ» ՍՊԸ - ն իտալական CARMAC SRL-ի հետ մշակել է գյուղատնտեսական նշանակության հակակարկտային ցանցերի և դրանց ներդրման ողջ համակարգի արտադրության ծրագիր: Կառավարությունն էլ աջակցել է ծրագրին՝ հետաձգելով ԱԱՀ-ի կիրառումը:
Փոխնախարար Ավագյանի խոսքով, տեղում արտադրված ցանցերը կփոխարինեն ներմուծվածներին, կստեղծվեն աշխատատեղեր:
«Մեզ համար ավելի կարևոր է, որ ունենանք մրցունակ արտադրանք: Ինչպես ընկերության ներկայացուցիչն ասաց, այն 40 տոկոսով ավելի էժան կլինի, քան ներմուծվածը: Հուսով եմ, որ կունենանք հաջողված նոր բիզնես նախագիծ»,- ասաց փոխնախարարը:
«ՎԱԲԱ» ընկերության տնօրեն Արմեն Ղարաջյանը լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց՝ արտադրամասը պատրաստ է, վերջնական կարգավորումներն են կատարվում:
«Իտալիայում այդ սարքավորումները փորձարկվել են մեր ներկայությամբ, մեր մասնագետներն արդեն սովորել են դրանցով աշխատել: Դրանք փաթեթավորվել և ուղարկվել են Հայաստան: Նախնական հաշվարկներով, տեղական արտադրության հակակարկտային ցանցերը ներմուծվածի համեմատ կլինեն 40 տոկոսով ավելի էժան»,- ասաց ընկերության տնօրենը:
Նրա խոսքով, արդեն հետաքրքրություն կա արտադրանքի նկատմամբ, առաջին պայմանագրերը մշակման փուլում են:
«Բացի կարկուտից, նման ցանցերը պաշտպանում են բերքը նաև միջատներից, թռչուններից, ցերեկը՝ արևից, գիշերն ու գարնանը՝ ցրտահարությունից»,- բացատրեց արտադրող ընկերության ներկայացուցիչը:
Մանրամասները՝ տեսանյութում: