+37411792323 +37455033163

Հայաստանում կարկտապաշտպան ցանցեր արտադրող և տեղադրում իրականացնող ՎԱԲԱՏԵՔՍ ընկերության մասնակցությունը «ArmProd Expo 2018» միջազգային ցուցահանդեսին:

Ամսաթիվ: 25/11/2018

Այս տարի Նոյեմբերի 2, 3, 4-ին տեղի ունեցավ «ArmProd EXPO 2018» 17-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը, որն անցկացվեց «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիրում (Մերգելյան ինստիտուտի տարածք): ՎԱԲԱՏԵՔՍ ընկերությունը նույնպես պատիվ ուներ մասնակցելու այս ցուցահանդեսին, որի ժամանակ ներկայացնում էր սեփական արտադրանքը՝ հիմնված իտալական հումքի վրա:

Ցուցահանդեսին ներկայացված են եղել շուրջ 70 կազմակերպություններ, որոնք հանդես են եկել իրենց արտադրանքով, նորություններով և առաջարկներով:

Հանդիսանալով կարկտապաշտպան ցանցերի և տեղադրման համակարգերի առաջին և միակ արտադրողը ինչպես Հայաստանում, այնպես էլ ողջ տարածաշրջանում` «ՎԱԲԱՏԵՔՍ» ընկերությունը ցուցահանդեսի ընթացքում ներկայացրել է համապարփակ տեղեկատվություն ընկերության գործունեության, առաջարկների, ինչպես նաև տեղական և միջազգային մասշտաբով համագործակցության հնարավորությունների վերաբերյալ։

Այս անգամ ընկերության ներկայացվածությունն ամբողջացվել է ցանցապատված այգու իրական օրինակով, որի շնորհիվ առավել ակնառու և մատչելի են դարձել նախաձեռնության բովանդակությունն ու արդյունավետությունը:

Հիշեցնենք, որ կարկտապաշտպան ցանցերի և տեղադրման համակարգերի արտադրությունն արդեն մեկնարկել է Վանաձոր քաղաքում, և ընկերության գործունեությամբ հետաքրքրվում են նաև հարևան երկրները։